ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կազմել է 363.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.88 դրամ (աճել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364-366.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 424–430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.12 դրամով, վաճառվում է 4.20–4.41 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:
Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.07 դրամով, վաճառվում է 4.15 դրամով:





























