Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Դեռ ոչ», — պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք հստակեցվել են այցի ժամկետները։

Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն հստակ ամսաթվերը դեռ որոշված չեն։