Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել ուկրաինական անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։

«Նախնական տեղեկություններով՝ տուժել է մեկ մարդ»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ ի պատասխան հարձակումների հարվածներ է հասցնում որոշումների ընդունման կենտրոններին, ձեռնարկություններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։ Այդ նպատակով, ըստ գերատեսչության, կիրառվում են հարվածային անօդաչու սարքեր և մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենք։