Ամերիկացի զինվորականները Կարիբյան ավազանում արագընթաց նավակի ուղղությամբ խոցման հարված են հասցրել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։

«Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավարությամբ «Արևմտյան կիսագունդ» միացյալ օպերատիվ խումբը խոցման հարված է հասցրել արագընթաց նավակին», — ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ նավը շարժվում էր թմրանյութերի առևտրով զբաղվողների երթուղով։