ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ քաղաքական կարիերայի համար իրեն ստիպված է եղել հաղթահարել ձեռքսեղմումներից ունեցած հակակրանքը և իրեն ստիպել սեղմել ընտրողների ձեռքերը։
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր պարզապես չեն կարողանում տանել ձեռքսեղմումները։ Առաջ ես դա պարզապես ատում էի։ Ես ստիպված էի վարժվել դրան, երբ դարձա քաղաքական գործիչ, և կարծում եմ՝ դրանում իր տրամաբանությունը կար։ Բայց հիմա, գիտեք, փորձիր քաղաքական գործիչ լինել և ինչ-որ մեկի ձեռքը չսեղմել։ Ինչպիսի՞ն դա կլինի» - հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարում։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նաև խոստովանել է, որ շատ է գնահատում մաքրությունը և երբեք չի բաժանվում հիգիենայի միջոցներից։




























