NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Huffington Post»-ում հրապարակված Լորան Լեյլեքյանի հոդվածը.
Բաքվում նավթադոլարներով պատված ավտորիտար ռեժիմը հույսը դրել է «Եվրատեսիլի» վրա` իր հեղինակությունը վերականգնելու համար: Ադրբեջանը կառավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից, որը պարբերաբար «աչքի է ընկնում» մարդու իրավունքների խախտումներով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության առումով 179 երկրների շարքում Ադրբեջանին 162-րդ տեղն էր հատկացրել եւ նախագահ Ալիեւին դասել մամուլի ազատության գիշատիչների թվում:
Սպառնալիքներ, խոշտանգումներ, սեքս-տեսանյութեր
Եվրոպական մամուլն արձագանքել էր Ադրբեջանում իրականացվող ճնշումներին: Այսպես, «Der Spiegel Online»-ը փետրվարի 4-ին պատմել էր լրագրող Խադիջա Իսմայլովայի մաիսն, ով հետաքննել էր Ալիեւների կլանի կարողության աղբյուրները: Դրան հաջորդել էին նրա նկատմամբ սպառնալքիները, սեքս-տեսանյութերն ու հետապնդումները: Սակայն դա չէր սասանել նրա վճռականությունը, եւ Իսմայլովան վերջերս բացահայտել էր Ալիեւների ընտանիքի ֆինանսական հետաքրքրությունները «Crystal Hall»-ի շինարարույթան մեջ, որտեղ էլ անցկացվելու է «Եվրատեսիլը»-ը:
Նացիոնալիզմի ստեղծում եւ գործիքավորում
Ադրբեջանական ռեժիմն իդեալական քավության նոխազ ունի` հայերը` բնակչության ուշադրությունը նրա իրավունքների խախտումներից եւ Ալիեւների ընտանիքի հարստացումից շեղելու համար: Այսպես, Ադրբեջանը երկար ժամանակ իր մոտ 700 հազ. փախստականներին պահում էր աղքատության մեջ, այն դեպքում, երբ նրա ֆինանսական ռեսուրսները հնարավորություն էին տալիս նրանց ինտեգրել հասարակության մեջ: Եւ նրանք դեռ գոյություն ունեն ազգային հռետորաբանության մեջ, որն օգնում է կանխել ցանկացած սոցիալական հուզում:
Միաժամանակ` հետապնդվում են նրանք, ովքեր հետաքննություն են փորձում կատարել հակամարտության վերաբերյալ. լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին ձերբակալել էին նրա համար, որ նա բացահայտել էր, որ Խոջալուն կազմակերպվել է հայր Ալիեւի կլանի կողմից` այդ ժամանակվա նախագահ Մութալիբովին տապալելու համար:
Հարկ է նշել, որ այդ երիտասարդ պետության համար ինքնության հարցը պաթոլոգիական վիճակի է հասնում, ով հարեւան հայերի եւ վրացիների նման չի կարող պարծենալ հազարամյա ավանդույթներով: Եւ սկսվել են ինքնության փնտրտուքները. դրանով էր նաեւ պայմանավորված իրենց տարածքից «հայկական հետքի»` Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը, որի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամոթալի լռություն պահպանեց, հատկապես որ տիկին Ալիեւեն շատ շռայլ գտմնվեց այդ կազմկերպության նկատմամբ:
«Ադրբեջանի թշնամի» հայերը զրկված են «Եվրատեսիլից»
Այդուհանդերձ, մշակույթը չի կարող արդարացնել Հայաստանի հետ հաշտեցումը: Վերջին շրջանում աշխարհի բոլոր հայերը նախագահ Ալիեւի կողմից դասվեցին «Ադրբեջանի թշնամիների» շարքում:
ԵԽ անդամ երկրի կողմից ամենաբարձր մակարդակով ռասայական ատելության այդպիսի քարոզչությունը շատ տագնապալի է, եւ հարկ է, որ չվերաբերի միայն Հայաստանին: Ի՞նչ կկատարվի, եթե ծագումով հայ ֆրանսիացին, չեխը կամ լեհը ցանկանան այցելել Ադրբեջան: Նշենք միայն Ֆրանսիան. կապահովվի՞ Շառլ Ազնավուրի, Անդրե Մանուկյանի կամ Էլեն Սեգարայի անվտանգությունը, եթե նրանք մասնակցեն Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Միջազգային հանրության ներողամտությունը շոկային է թովում ՄԱԿ-ի կանոնադրության նման խախատումների դիմաց:




























