Համացանցում, այսօր` մայիսի 18-ին, հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հայ աղջիկը դաժանաբար ծեծում է մեկ այլ աղջկա ու վերջին հայհոյանքները տալիս նրան: Տեսանյութում պարզ երեւում է, որ նրանց կողքին կանգնած են պատանիներ, ովքեր փորձ էլ չեն կատարում նրանց բաժանելու, այլ «եզի խոնարհությամբ» հետեւում են, թե ինչպես է, ամենայն հավանականությամբ 16-17 տարեկան աղջնակը գետնին տապալել մյուսին, եւ «աքացիներով» ու բռունցքներով դաժան հարվածներ հասցնում նրան, ինչն ուղեկցվում է ամենալկտի հայհոյանքներով։
Ծեծվող աղջիկը վայր ընկնելուց հետո չի շարժվում այն դեպքում, երբ ծեծողը շարունակում է իր գործը:
Նշենք, որ ծեծն ավարտելուց հետո, ծեծողն իր ընկերոջ հետ գրկախառնված հեռանում է դեպքի վայրից։
Այս տեսանյութի առնչությամբ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը:
Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:




































