Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ընթացիկ տարվա վերջին կայանալիք հանդիպմանը թեժ քննարկումներ կանցկացնեն Կայա Կալասի և նրա գլխավորած Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ապագայի շուրջ։ Այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։
Հրապարակման մեջ նշված է, որ այս հարցը դառնալու է օրակարգի առանցքային թեման այն բանից հետո, երբ Բեռլինն ու Փարիզը ցանկացել են վերանայել ԵՄ դիվանագիտական ծառայության աշխատանքը։ Երկրները մշակել են ծրագիր, որը նախատեսում է 5 հազար աշխատակից ունեցող EEAS-ի զգալի մասի ընդգրկումը Եվրահանձնաժողովի կազմում։ Ֆրանսիան և Գերմանիան գտնում են, որ բարեփոխումը կօգնի ԵՄ արտաքին քաղաքականությունը դարձնել ավելի ճկուն և համակարգված։ Euractiv-ի տվյալներով՝ փաստաթուղթը պատրաստել է Գերմանիան, որն ավելի ուշ խմբագրվել է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դիրքորոշումը։
Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության անձնակազմը ձևավորել ըստ ազգային քվոտաների։ Պորտալը նշում է, որ դա առանձին երկրներին հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ միության արտաքին քաղաքականության վրա։



























