Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկին, ով ռազմական դրություն էր հաստատել երկրում 1981-83 թվականներին, մահացու հիվանդ է: Այդ մասին նա ինքն է հայտարարել է Super Express թերթին տված հարցազրույցում:

Դատարանը Յարուզելսկիին եւ բարձրագույն ռազմական ղեկավարությանը «հանցավոր խմբավորում» էր ճանաչել, որ գիտակցաբար խախտել են օրենքը: Յարուզելսկին պնդել է, թե դա արվել է երկիրը փրկելու եւ խորհրդային ներխուժումից խուսափելու նպատակով:

Դատարանը Յարուզելսկիին ազատել էր պատասխանատվությունից առողջական վատ վիճակի պատճառով: Նա այժմ 88 տարեկան է: