Այսօր՝ սեպտեմբերի 10–ին, շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքի կողմը հիմնվում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա։











