Լոռիի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրեն,  38-ամյա Արայիկ Ավետիսյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով ինքասպան է եղել շուրջ 3 մլն պարտքերի պատճառով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նման մեծ գումարն առաջացել է, քանի որ Արայիկ Ավետիսյանը նոր մեքենա էր գնել, ու պարտքերը չէր կարողանում փակել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Խնկոյան գյուղի գյուղապետ Վարուժան Համբարձումյանը դժվարացավ ասել, թե ինչը կարող էր 38-ամյա տնօրենին այդ քայլին դրդեր: «Ոչ մի բան էլ չգիտեմ: Ինչ ասեմ, նորմալ տղա էր»,-ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ, 4 ամիս է, ինչ Արայիկ Ավետիսյանն աշխատում էր որպես Սարալանջ գյուղի դպրոցի տնօրեն, մինչ այդ նա աշխատել է հայրենի Խնկոյան գյուղի դպրոցում որպես պատմության ուսուցիչ: «Ընտանիքում խնդիրներ չկային, իսկ տրամադրությունը նորմալ էր»,-ասաց նա, հավելելով, որ նա ամիսներ առաջ ապառիկով նոր «Նիվա» մակնիշի ավտոմեքենա էր ձեռքբերել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, մայիսի 18-ին իրենց նկուղում երկաթե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Լոռիի մարզի Խնկոյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Ավետիսյանը, ով արդեն 4 ամիս աշխատում էր մարզի մեկ այլ` Սարալանջ գյուղում որպես դպրոցի տնօրեն: Արայիկ Ավետիսյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա, որից ամենափոքրը` 2.5 տարեկան: Ինքնասպան եղածը իր այդ արարքի մասին որևէ գրություն չի թողել: