Այսօր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանել սեպտեմբերի 9-ը եւ 2012թ. սեպտեմբերի 23-ը:

Արտահերթ նիստում հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է 2012թ. հունիսի 10-ի Դաշտադեմ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ:

Բաշխումն ունի հետեւյալ տեսքը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. մայիսի 19-ից մինչ 21-ը:

Նիստում քննարկվել են նաեւ Ռուբեն Թորոսյանի, Լուսինե Հակոբյանի եւ Տիգրան Եգորյանի դիմումները: