Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր ղեկավար է նշանակվել բրիտանացի Սումա Չակրաբարտին, հաղորդում է  Reuters-ը:  Նա զբաղեցնում էր  Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության մշտական քարտուղարի պաշտոնը:

Նա կփոխարինի Թոմաս Միրովին եւ առաջիկա չորս տարիներին կղեկավարի բանկը: Չակրաբարտին առաջին բրիտանացին է, ով ղեկավարում է ՎԶԵԲ-ը: