Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պարգեւատրվել է բելառուսական Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանով: Համապատասխան հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին»,  հաշվի է առնվել երգչի անձնական ներդրումը ռուս-բելառուսական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում, ինչպես նաեւ բարձր կատարողական վարպետությունը:

Նշենք, որ 2008թ-ին Կիրկորովը Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում էր ստացել: