«ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գազավորված և չգազավորված ջրի արտադրության համար։

Մեկ այլ որոշմամբ նույնպիսի արտոնություններ ստացել են նաև «ART GLOBAL» ընկերությունը, որը զբաղվում է կապուչինոյի, թեյի, շոկոլադի և կաթնային պրոտեինի փոշու արտադրությամբ, «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ» ընկերությունը, որը զբաղվում է պայուսակների արտադրությամբ, «ՊԱՊՐԻԿԱ» ընկերությունը, որը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ, «ԱԹԵՆք» ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ, ինչպես նաև «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» ընկերությունը, որը նախատեսում է ստեղծել խոզաբուծական համալիր։