Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարող Աֆրիկական ազգային կոնգրես կուսակցությունը դատարան կդիմի Յոհաննեսբուրգի պատկերասրահում ցուցադրված կտավի պատճառով, որում երկրի նախագահ Ջեյկոբ Զուման է պատկերված` մեծ առնանդամով:
Գեղանկարիչ Բրեթ Մյուրեյը, ով հայտնի է իր քաղաքական եւ սադրիչ գործերով, առայժմ չի մեկնաբանել կուսակցության հայտարարությունը:
Իր հերթին, «Goodman Gallery»-ն, որտեղ էլ կազմակերպվել է ցուցադրությունը, հանդես է եկել հօգուտ նկարչի:
Մոտ 1,85մ բարձրություն ունեցող կտավը, որն արված է խորհրդային սոցռեալիզմի ոճով` կարմիր, սեւ եւ դեղին գույներով, վաճառվել է 14 հազ. դոլարով:
Ինչպես հայտնի է, նախագահ Զուման չորս կին ունի, եւ մեկ անգամ չէ, որ գեղարվեստական մտքի օբյեկտ է դարձել: Մասնավորապես, նա հայտ էր ներկայացրել ընդդեմ նկարիչ Զապիրոյի, որի կտավում նախագահը պատրաստվում էր բռնաբարել արդարադատությունը մարմնավորող կնոջը:




























