Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է հյուպատոսությունը։ 

Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը։  

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև բազմոլորտ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցեր։  

Անդրադարձել է կատարվել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։