Թերթի տեղեկություններով`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:

«ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ-ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե`«Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից»: Հովհաննիսյանի հայտարարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, եւ նա վերջնականապես որոշել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ճակատագիրը:

Չի բացառվում, որ խորհրդարանում չհայտնվի նաեւ ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը: Նրա գլխին եւս սեւ ամպեր են կուտակվել: ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանին զայրացրել է այն փաստը, որ Բաբայանը չի լուծարել ՀԵԿ կուսակցությունը, որի նախագահն էր: Բաբայանի դուրս գալու դեպքում ցուցակում տեղի կազատվի գործող պատգամավոր Արագած Ախոյանի համար»,- գրում է թերթը: