Ադրբեջանի համար Հայաստանի հետ հակամարտությունն ավարտված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ», — ընդգծել է նա, փոխանցել են տեղի լրատվամիջոցները։

Նրա հավաստմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ փոխգործակցությունը երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների և տրանսպորտային կապակցության զարգացման համար», — նշել է Հաջիևը։