Գերմանիան էներգետիկ ճգնաժամի պատճառով, որը սկսվել էր 2022 թվականին ռուսական գազի մատակարարումների կրճատումից հետո, աջակցության միջոցների վրա ծախսել է 50,4 մլրդ եվրո։ Տվյալները ներկայացրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը։ Այս գումարի մեջ ներառված են գազի և էլեկտրաէներգիայի գների սահմանափակումները, արտակարգ օգնությունը և այլ միջոցներ։

Վերահաշվարկով սա կազմում է մոտ 600 եվրո Գերմանիայի յուրաքանչյուր բնակչի հաշվով, հաղորդել է Bild-ը։