Թերթը ՀՀԿ-ական գործարար, Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանին հարց է ուղղել ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի վերաբերյալ.

«Փորձեցինք  իմանալ Բադեյանի կարծիքը, թե ինչո՞ւ է ձգձգվում ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ձեւավորումը, ՀՀԿ-ականն էլ պատասխանեց. «Բայց խի՞ ասեմ, որ սպասեք` ամեն ինչ կտեսնեք: Երկրորդն էլ` Սողոմոն իմաստունը չեմ, որ ամեն ինչից տեղյակ լինեմ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: