Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ ՔԿՀ-ի պաշտոնատար անձը։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին հետևյալը. «ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»։