Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի ու հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Շերամի 13/3, «Ծիրան» սուպերմարկետ) և արձանագրվել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:





























