ԱՄՆ-ի նախագահի առանձնատանն սկսվել է «Մեծ ությակի» գագաթաժողովը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 18-ին ողջունել է ժամանած յուրաքանչյուր առաջնորդի, որից հետո  գագաթաժողովի մասնակիցներն ուղեւորվել են հանդիսավոր ճաշի:

G8-ի երկրների ներկայացուցիչներն սկսված հանդիպման ընթացքում կքննարկեն եվրոպական տնտեսության վիճակը, պատերազմն Աֆղանստանում, իրադրությունը Սիրիայում, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր: 

G8-ում ընդգրկված են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան եւ Չինաստանը: Ռուսաստանն այս անգամ ներկայացնում է ոչ թե պետության ղեկավարը, այլ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է  «lenta.ru»-ն:

Գագաթաժողովի հիմնական նիստը, որի գլխավոր թեման  կլինի տնտեսական հարցերի քննարկումը, նախատեսված է մայիսի 19-ին: Բացի դրանից, տեղի կունենան մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես` Օբամայի եւ Մեդվեդեւի միջեւ: