Հակակոռուպցիոն դատարանում այսօ՝ սեպտեմբերի 11–ին, ընթանում է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Առիթը եղել է ՀԱԵ-ի պաշտպանության վերաբերյալ հայտնի հայտարարությունը։ Ներկայումս Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։

Այս պահին գործի մի մասը անջատվել և ըստ էության քննության համար հանձնվել է դատարան։ Դատական վարույթի շրջանակում մեղադրյալներ են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։