Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Տեղաբաշխվել են 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։ 

Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացման և հետագա աճի խթանմանը միտված ծրագրերին:

Կոնվերս Բանկում փաստել են, որ Բանկի ներդրումային առաջարկները պահանջարկ են վայելում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ ներդրողների կողմից, ինչն ազդակ է շարունակելու հանդես գալ նոր թողարկումներով:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: