Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է զորքերում պատրաստվածության ստուգումները շարունակելու ծրագրերը, հայտնել է БЕЛТА-ն։

«Ես արդեն ժողովրդական լեզվով ասել եմ՝ բանակը պետք է ցնցել, ժամանակը եկել է։ Ամբողջ բանակը։ Բոլորին կստուգենք։ Ընդհուպ մինչև մոբիլիզացիա։ Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես կլինի պատերազմի ժամանակ։ Պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի այն չլինի», — ընդգծել է նա։