ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 363.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.11 դրամ (նվազել է 1.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364-366 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 414-419 դրամով, վաճառվում է 423–430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.04–4.17 դրամով, վաճառվում է 4.29–4.49 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:
Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.23 դրամով:




























