Փաշինյանը ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնի պետությանը, մենք դա չենք թողնելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ առայժմ նյարդ ենք հանում, մինչև որոշումներ կայացնենք, նա ասաց. «Ձեր նյարդերը դուրս գալի՞ս է, դե հաջորդ հարցին կանցնենք, կսկսենք Էրիվանի նյարդերը հանել։
Տիգրանաշենի մասով մենք հիմա մշակում ենք ահագին լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին սարքենք համ տուրիստական կենտրոն, համ արտադրություններ տարբեր ունենանք այնտեղ, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա»։
Կարապետյանը նշեց՝ եթե Տիգրանաշենը ճանաչենք «ապօրինի գույք» ադրբեջանցիները կգան ու կբնակվեն Երևանում․ «Փաշինյանը փոխանակ գա խնդրի, որպեսզի օգնենք իրեն, տեղանուններ է հնչեցնում»,- ասաց նա։
Նա հայտարարեց, որ եթե ինքը հաղթեր ընտրություններում, շատ հեշտ կլուծեր այդ հարցը. «Նախընտրական շրջանում ես ասում էի, Փաշինյանը չլսեց ինձ։ Փոխանակ գա խնդրի, որ օգնենք իրեն, ինքը հերթով հեսա անուններ կտա Էրիվան, Գյոյչա։
Մենք ընդհանրապես սահմանազատման ծրագիր չունենք, մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք, դրա մասին հայտարարել ենք։ Ոչ պատերազմով, միայն եռապատերազմի կուսակցությունն է պատերազմ բերում»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է, որ եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել:











