Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ ի՞նչ է արել ռուսական բազան Հայաստանի համար, նա արձագանքեց. «Դե բերեք թուրքական բազա տեղը դրեք։ Մի բազա պետք է։ Հիմա էդ բազան կա, Հիմա կամ ռուսներն են, կամ թուրքերն են, որոշեք
Դե թող հանեն, հիմա իշխանությունը ավելի շատ, ավելի լավ գիտի, ավելի լավ կարող է գնահատել, մեկ ստորագրությամբ կարող են ցտեսություն ասել»։
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ասել էր, այնպես չի, որ մենք ռուսական ռшզմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռшզմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի:





























