«ՀԷՑ»– մասով դուք մի անհանգստացեք, ՀԷՑ–ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունը ՀԷՑ–ի 100% բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է դրել հանրային քննարկման։
«Իրենք արդեն հասկացել են, որ իրենք չեն կարող կառավարել ՀԷՑ–ը։ Հիմա արդեն ցնծումների մեջ ընկած, ինչ-որ մարդիկ են ման գալիս, այդ մարդիկ կան, այդ մարդիկ վերցնեն ու կառավարեն»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է սցենարը, որ դրսի կապիտալի սեփականատերերի վաճառվի ՀԷՑ–ը, Կարապետյանն ասաց. «Պետք է կարենան վերցնեն, որ վաճառեն։ Մենք կարող ենք վաճառել, բայց մենք չենք վաճառելու։
Հեցը չի վաճառվում. Կառավարությունը կարա՞ ձեր տունը վաճառի առանց ձեզ. «եթե» չկա, չեն կարող վաճառել։ Իրենք չեն ճանաչել հանրային գերակա շահ, հետաձգել են մյուս տարի, օրը կգա բարին հետը»։
Հարցին՝ ինչ գին են իրենք առաջարկում ՀԷՑ–ի համար, Կարապետյանն արձագանքեց. «Եթե մենք մի բան չենք վաճառում, ինչի՞ համար թիվ պետք է ասենք»։




























