Մայիսի 19-ի գիշերը Մոսկվայում «Բարիկադնայա» մետրոյի մոտ ցրել են  ընդդիմության ճամբարը:Այդ մասին  Twitter-ում հայտնում է հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը: Ըստ նրա` ձերբակալվել է 15 մարդ: 

Հավաքի նոր կետ էր սահմանվել Նիկիտյան ճեմուղին, ուր հասել էին 40 մարդ: «Եկավ ՕՄՕՆ-ը եւ խնդրեց խուլիգանություն չանել… ՕՄՕՆ-ը խորհուրդ է տալիս բաժանվել զույգերի եւ ամբոխ չստեղծել, որպեսզի չսեղմեն», - գրում է Ի. Վարլամովը, հաղորդում է rbc-ն:

«Բարիկադնայա» մետրոյի մոտ  բողոքողները հավաքվել էին այն բանից հետո, երբ մայիսի 16-ի առավոտյան դատարանի որոշմամբ Չիստիե պրուդիի նախորդ ճամբարը ցրել էին: Այն ժամանակ ձերբակալվել էր 20 ընդդիմադիր, իսկ նույն օրվա երեկոյան «Բարիկադնայա» մետրոյի մոտ ձերբակալվել էին 30 մարդ, որոնց մեծ մասն ազատ են արձակվել: «Բարիկադնայա» մետրոյի մոտ ձերբակալվածների շարքում  է եղել  «Սոլիդարնոստ» շարժման համանախագահ Իլյա Յաշինը, որը 10 օր վարչական կալանքի  էր դատապարտվել: