Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին։ Դրա մասին հայտնել է «Իմեդի» վրացական հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բարամիձեն, որը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, ձերբակալվել է պետական դավաճանության և սաբոտաժի մեղադրանքով։

Վրացական «Պիրվելի» հեռուստաալիքն էլ հրապարակել է Բարամիձեի ձերբակալության կադրերը։ Կադրերում երևում է, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է իր բնակարանում։

Ավելի վաղ Բարամիձեն ընդդիմադիր գործիչ Յագո Խվիչիայի հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ 1992-1993 թվականների աբխազական հակամարտության ժամանակ վրացական կողմը չէր կարողանում իր զինվորականներին վերադարձնել գերությունից, քանի որ չէր կարողանում աբխազական կողմին փոխանցել նրանց զինվորականներին։ Ըստ Բարամիձեի՝ պատճառն այն էր, որ Վրաստանը չուներ աբխազ գերիներ, քանի որ իրենց զինվորականները գնդակահարում էին նրանց։ Ավելի ուշ Վրաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Բարամիձեի դեմ՝ պետական դավաճանության և սաբոտաժի հոդվածներով։