Չիկագոյում, որտեղ մայիսի 20-ին իր աշխատանքները կսկսի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են ավելի քան 2,5 հազար մարդ:
Ցուցարաները հանդես են եկել հանուն ավելի արդար տնտեսական քաղաքականության, որտեղ գլխավոր ուշադրությունը կդարձվի սովորական քաղաքացիներին, այլ ոչ թե կազմակեպություններին եւ միլիարդատերերին:
Հանրահավաքը դարձել է Չիկագոյում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին տեղի ունեցածներից ամենաբազմամարդը: Բողոքողներն արդեն ավանդական դարձած լոզունգներ են գոռացել, որոնցում իրենց բողոքն են արտահայտել տնտեսական եւ սոցիալական անհավասարության դեմ, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովներն ավանդաբար բազմաթիվ ակտիվիստներ եւ գլոբալիզացիայի հակառակորդներ են ներգրավում, եւ այդ առումով Չիկագոյի գագաթաժողովը բացառություն չի դարձել: Քաղաք են եկել հազարավոր ակտիվիստներ, որոնց նպատակն է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողության, ինչպես նաեւ աշխարհում տնտեսական եւ սոցիալական անհավասարության դեմ բողոքը:




























