Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Դամասկոսի արևմտյան մատույցներում գտնվող Բեյթ Ջան բնակավայրի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Syria TV հեռուստաալիքը, խոշոր տրամաչափի արկերը արձակվել են օկուպացված Գոլանի բարձունքներում տեղակայված դիրքերից։ Սիրիական իշխանությունների կողմից առայժմ տեղեկություն չի ստացվել հասցված վնասի չափերի կամ հնարավոր զոհերի մասին։
Ավելի վաղ Դերաա նահանգի հարավում գտնվող Էլ-Ջազիրա բազայում տեղակայված իսրայելական ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էին Մաարիյա գյուղը։ Հարձակումը ուղեկցվել է երկնքում անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ թռիչքներով, ինչը խուճապ է առաջացրել տեղացիների շրջանում։
Էլ-Կունեյտրա նահանգում իսրայելցի զինվորականները խուզարկություն են իրականացրել Էլ-Համիդիա գյուղական շրջանում, որի ընթացքում ձերբակալել են երկու սիրիացի, որոնք կասկածվում են արմատական խմբավորումներին պատկանելու մեջ։





























