ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները իրականացրած ծայրահեղականները դրանց պատրաստվել են երկու տարի, վկայում են ԿՀՎ-ի ուրբաթ գաղտնազերծված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։
«Քանդահարից մի արաբ նախօրեին հայտնել է, որ հարձակումները դարձել են երկամյա պլանավորման արդյունք և եղել են «զայրույթի սկիզբը»», - ասվում է 2001 թվականի սեպտեմբերի 12-ի օպերատիվ ամփոփագրում։
Դրա հեղինակները նշում էին, որ ըստ կուտակվող տեղեկությունների՝ Աֆղանստանում և Պարսից ծոցի տարածաշրջանում սուննիների շարքին պատկանող ծայրահեղականները գիտեին պատրաստվող հարձակման մասին։
«Կիրակի օրը (2001 թվականի սեպտեմբերի 9-ին) Աֆղանստանում մոջահեդների համակարգողներից մեկը հայտնել է, որ բեն Լադենը լքել է Քանդահարը և ուղևորվել Քաբուլ՝ հավանական գործողության սպասումով», - նշվում էր փաստաթղթում։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով գրեթե երեք հազար մարդ է զոհվել։ Ահաբեկիչների կողմից գրավված երկու ինքնաթիռ բախվել են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին, երրորդը՝ Պենտագոնի շենքին, չորրորդը կործանվել է Փենսիլվանիայում։





























