Սաուդյան Արաբիայում «Արևելք-Արևմուտք» նավթամուղով նավթի մղումը դադարեցվել է դրա նկատմամբ հասցված մի քանի հարվածներից հետո, ուրբաթ հայտնել է թագավորության էներգետիկայի նախարարությունը։

«Հինգշաբթի առավոտյան «Արևելք-Արևմուտք» նավթամուղը Էր Ռիադի և Մեդինայի շրջաններում ենթարկվել է մի քանի հարվածների, ինչից հետո նավթամուղի աշխատանքը դադարեցվել է որպես նախազգուշական միջոց», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հարվածների հետևանքով կան տուժածներ, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ճշտել են նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ վթարային ծառայություններն ու մասնագիտացված տեխնիկական բրիգադներն աշխատանքներին անցել են անմիջապես հարվածներից հետո։