Ֆրանսիական աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելայի վրա սխտոր են նետել Ֆրանսիայի արևելքում տոնավաճառ այցելելու և մարդկանց հետ շփվելու ընթացքում, հայտնում է TF1 հեռուստաալիքը։
Մարին Լե Պենը ղեկավարում է քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը և այն կներկայացնի 2027 թվականի նախագահական ընտրություններում։
«Ժորդան Բարդելայի վրա սխտորի գլուխներ են նետել, երբ նա եկել էր Բոկրուասանում անցկացված տոնավաճառում բնակիչների հետ շփվելու»,- հայտնում է հեռուստաալիքը։
TF1-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես բանջարեղենն ուղիղ հարվածել է քաղաքական գործչի գլխին, ինչից հետո թիկնապահները անմիջապես փակել են նրան ամբոխից, ապա նրա վրա պաշտպանության համար մի քանի հովանոց են բացել։
Սա առաջին նման միջադեպը չէ։ 2025 թվականի նոյեմբերին Բարդելան հարձակման էր ենթարկվել իր նոր գրքի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ. չարագործը նրա գլխին ձու էր կոտրել։ Դրանից մի քանի օր առաջ նրա վրա ալյուր էին լցրել Ֆրանսիայի արևելքում անցկացվող գյուղատնտեսական տոնավաճառում։





























