Twitter-ը մայիսի 19-ին նշում է միկրոբլոգների ծառայության ոչ պաշտոնական օրը. ավանդույթի համաձայն` TwitterDay-ը համընկնում է տարվա 140-րդ օրվան` կապված կայքում հաղորդագրությունների 140 նշանոց սահմանափակման հետ: Այս կապակցությամբ «ՌԻԱ Նովոստին» հավաքել է 10 ամենահետաքրքիր փաստերըTwitter-ի մասին:
1. Twitter-ի համահիմնաիր Ջեք Դորսին նախապես ծառայությունը ցանկացել է անվանել Twitch («քաշքշել» - անգլ.), սակայն հետո փոխարինել է ավելի բարեհունչ անվանմամբ:
2. Twitter - ի լոգոտիպ երկնագույն թռչունը հորինել է ծառայության համահիմնադիր Բիզ Սթոունը` նախկին գրաֆիկական դիզայները:
3. Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Քոսթոլոն նախկինում պրոֆեսիոնալ հումորիստ է եղել:
4. Հաղորդագրությունների խմբավորման հայտնի հեշթեգ # գործիքը ներկայացվել է Twitter-ի թողարկումից մեկ տարի անց եւ առաջարկվել է օգտվողներից մեկի կողմից:
5. Ծառայության պատմության մեջ ամենաշատ թվիթներ ստացած հաղորդագրության համար Golden Tweet Award մրցանակը 2010թ. ստացել է ամերկացի հաղորդավար Սթեֆան Քոլբերթը:
6. Twitter-ում հրապարակված հղոմների համար առավելագույն «քլիքների» ստացման լավագույն ժամանակը նյույորքյան ժամանակով ժամը 13.00-15.00-ին (21.00-23.00 մոսկովյանով):
7. Դերասան Չառլի Շինի միկրոբլոգը հետեւորդների ներգրավման արագությամբ ռեկորդակիր է դարձել` մեկ օրից էլ քիչ ժամանակում միլիոն հետեւորդ հավաքելով:
8. Twitter-ի հաղորդագրությունների երեք չորրորդը հրապարակվում է մոտավորապես 5% օգտվողների կողմից, իսկ էջի ամեն հինգերորդ օգտատերը ծառայությունում երբեք հաղորդագրություն չի հրապարակել:
9. Ծառայությունում Twitter -ի հիմնական մրցակցի` Facebook սոցցանցի պաշտոնական հաշիվը հինգերերդն է եղել գրանցվողների թվում եւ ունի 3,6 միլիոն հետեւորդներ:
10. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը Twitter-ի բոլոր օգտատերերի հրապարակած հաղորդագրությունների արխիվն է վարում:




























