Թուրքական բեռնանավը մայիսի 19-ի վաղ առավոտյան խորտակվել է Հոնիական ծովում, չորս մարդ անհետ կորած են համարվում: Այդ մասին հայտնել է Հունաստանի առափնյա պաշտպանության ներկայացուցիչը:

Նավը շրջվել եւ խորտակվել է Զակինթոս կղզու եւ Պելոպոննես թերակղզու միջեւ: Նավի վրա 10 հոգանոց անձնակազմ է եղել, նախնական տվյալներով, Թուրքիայի քաղաքացիներ: Նրանցից վեցին փրկել եւ տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարական գործողությանը մասնակցում են առափնյա պաշտպանության նավերը, հունական ռազմածովային ուժերի ինքնաթիռ, փրկարարական ուղղաթիռ: