ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը լրտեսում են միմյանց:
«Մենք շատ լավ լեզու ենք գտնում իրար հետ։ Մարդիկ ասում են՝ «Օ՜, նա լրտեսում է մեզ»։ Դե, մենք էլ ենք լրտեսում նրանց։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», — ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամերիկայի նախագահը հայտնել է նաև, որ Սի Ծինփինը մոտ երկու շաբաթից կայցելի ԱՄՆ: Թրամփի խոսքով՝ չինացի ղեկավարի հետ ջերմ անձնական հարաբերություններն օգնում են Վաշինգտոնին բարենպաստ կապեր պահպանել Պեկինի հետ:
«Նա կգա երկու շաբաթից, հետաքրքիր կլինի։ Գիտեք, լավ է, որ մենք լեզու ենք գտնում, լավ է, որ Չինաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Նախկինում մեր հարաբերությունները շատ վատն էին, իսկ հիմա՝ լավ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը:





























