Նյու Յորքում բնակարանների գները նոր ռեկորդ են սահմանել: Առայժմ դեռ «վիրտուալ» բնակարանը Մանհեթենի 57-րդ փողոցում գնորդի վրա 90 մլն դոլար է նստել, հաղորդել է MSNBC հետուստաալիքը:
Մինչ այդ, մեգապոլիսում ամենաթանկ բնակարանը համարվում էր Կենտրոնական այգու հարեւանությամբ` Ուեսթ ավենյուի վրա ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի կողմից 88 մլն դոլարով ձեռք բերված բնակարանը:
Նոր ռեկորդը սահմանվել է դեռեւս չավարտված 89-90 հարկանի փենթհաուսի համար, որը գտնվում է Կարնեգի հոլլի հարեւանությամբ` 57-րդ փողոցում:



























