NEWS.am-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն այսօր Սեւանում մեծ հավաք է անցկացնելու։

Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված նիստին մասնակցելու են պատգամավորներ, նախարարներ եւ վարչության ամբողջ կազմը։

Նշենք, որ Փաշինյանն այսօր վաղ առավոտից արդեն Սեւանում է։ Նա 80 կմ հեծանիվ է վարել, ապա լողացել Սեւանա լճում։