Հայաստանի Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում մայիսի 18-ին տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ եւ ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը եւ կարգապահության բարձրացմանը:




























