ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում երկրի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի միավորումը, և ենթադրել է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նրա խոսքով՝ կղզու միավորումը «վերջիվերջո տեղի է ունենալու», ուստի այն «կարող է տեղի ունենալ հենց հիմա»։

«Ես կցանկանայի այն միավորված տեսնել», — ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ ընկերներ ունի սահմանի երկու կողմերում էլ, և որ նրանք «հոյակապ մարդիկ» են։

ԱՄՆ նախագահը Իռլանդիայի հնարավոր միավորումն անվանել է «հիանալի բան» և հայտարարել, որ դա «մեծ ձեռքբերում կլիներ բոլորի համար»։ Միևնույն ժամանակ Թրամփն ընդունել է, որ Մեծ Բրիտանիան, թերևս, նույնպես իր կարծիքն է ունենալու այս հարցում։

Խոսելով միավորման հնարավոր քաղաքական նախաձեռնողների մասին՝ Թրամփն, ըստ երևույթին, ակնարկել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինին՝ հայտարարելով. «Դուք այստեղ ունեք համապատասխան մարդուն՝ սա առաջ մղելու համար»։

«Կարծում եմ՝ դա հրաշալի կլիներ։ Նկատի ունեմ՝ ինչպե՞ս դա կարող է վատ լինել», — ասել է ԱՄՆ նախագահը։