Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ հաջորդ տարի Չինաստանը կընդունի նախագահությունը ԲՐԻԿՍ-ում և կանցկացնի միավորման XIX գագաթնաժողովը։ Այս մասին Չինաստանի առաջնորդը հայտարարել է ԲՐԻԿՍ երկրների ղեկավարների XVIII հանդիպման առաջին փուլում, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի նախագահությունը կանցնի «Չինաստանի տարի ԲՐԻԿՍ-ում» կարգախոսով։ Սի Ծինփինը կոչ է արել միասին սպասել Պեկինի առաջիկա նախագահությանը։
Հիշեցնենք, որ այս տարի ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 12-13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։





























