Թեև Շենգենյան վիզայի առկայությունը հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում, կարևոր է հաշվի առնել, որ վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից։

«Օրինակ՝ եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն փաստացի առաջին մուտքը կատարվում է Գերմանիա, այդ անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների համար քաղաքացու նկատմամբ մուտքի արգելք կամ հարկադիր վերադարձ կիրառելու համար։

Խնդրում ենք Շենգենյան վիզայի համար դիմելիս ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։