ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Բունիաթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Արտաշես Ալեքսանյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր նույնպես ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների, այլ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչությունների պետեր ու տեղակալներ են պաշտոնանկ լինելու, որոնց մի մասը Ա․ Սարգսյանի հրամանով ազատվելու են ոստիկանության համակարգից։