Կիրակի առավոտյան Քեշմ կղզու մոտ իրանական բեռնանավի վրա կատարված հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին Mehr-ի փոխանցմամբ հայտնել է Քեշմի շրջանի նահանգապետ Հոսեյն Ամիրթեյմուրին։
Ըստ նրա, նավը տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը հինգին հարձակման է ենթարկվել Հենգամ կղզու և Քեշմ կղզու Շիբ-Դերազ առափնյա շրջանի մոտ։
Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ իշխանությունները խոստացել են հայտնել ավելի ուշ։





























