Թուրքիան և մի շարք այլ երկրներ պատրաստակամություն են հայտնել տրամադրել հարթակներ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին «Առաջին ալիքի» եթերում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
«Թուրքերը առաջարկում են իրենց ծառայությունները, նաև որոշ այլ երկրներ», — ասել է Ուշակովը։
Ըստ նրա, ներկայումս քննարկվում է նաև բանակցությունները Աբու Դաբիում անցկացնելու հնարավորությունը։ Այս հարթակը ընդունելի է Մոսկվայի համար, նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ավելի վաղ ուկրաինական կարգավորման շուրջ հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնելու առաջարկ էր արել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Խալեդ բին Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։




























